Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Կապաիտուլյանտ Արայիկին սպասարկող երեսփոխանները սեփական հանցանքներն ուրիշների վրա են բարդում

Կապաիտուլյանտ Արայիկին սպասարկող երեսփոխանները սեփական հանցանքներն ուրիշների վրա են բարդում
24.05.2023 | 08:18

Արցախի խորհրադարնի իշխանամետ՝ այսինքն կապիտուլյանտ Նիկոլի անձնական օգտագործման գործիք հանդիսացող Արայիկին սպասարկող մի խումբ երեսփոխաններ երեկ հայտարարությամբ հանդես եկան և կիսաշանտաժային մեթոդներով նախկին նախագահներին պահանջներ էին ներկայացնում:

Իյա՞ իրոք:

Ստացվում է, Նիկոլի հետ համատեղ Արցախը թուրքին նվիրող Արայիկին սպասակող արցախցի երեսփոխանները կամ փաստում են, որ տգետ են և այն ինչ կանխատեսվում էր դեռ 2,5 տարի առաջ չեն հասկացել, կա՛մ չեն պատկերացրրել, որ իրենց ֆյուրերը տարրական դավաճան է:

Կամ էլ, որն ամենահավանականն է՝ դրսևորելով դավաճանական կոնֆորմիզմ և ցինիկաբար, իբր չնկատելով Արայիկի բացահայտ դավաճանությունը և համագործակցությունը թրքամետ Նիկոլի հետ, շարունակում են իրենց հակահայ դերակատարությունը և հիմա, երբ իրենց շեֆի շեֆը բացահայտ է պատրաստվում հանձնել Արցախը Բաքվին, ցինիկաբար բոլորին են մեղադրում՝ սեփական դավաճանությունը և 2,5 տարի կապիտուլյանտ իշխանություններին ծառայելը «ջրելու» համար:

Դավաճան Արայիկին սպասակղող արցախցի բոլոր պաշտոնյաները, այդ թվում նաև երեսփոխանները, հավասար պատասխանատվություն են կրում այն ամենի համար ի՛նչ հիմա տեղի է ունենում Արցախում և Արցախի շուրջ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ